Բուժում
Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում մոտավորապես 250 մլն է, որն, ըստ կանխատեսումների, 2025 թ. կհատի 380 մլն-ի սահմանը: Յուրաքանչյուր տարի շաքարային դիաբետի բարդություններից մահանում է 4 մլն մարդ (յուրաքանչյուր 10 վայրկյանում` 1 հիվանդ):
Դա է պատճառը, որ 2006 թ. Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) ընդունեց դիաբետին վերաբերող բանաձև, որով միջազգային հանրությանը կոչ է արվում առավելագույն ջանքեր գործադրել այս հիվանդության դեմ պայքարում:
Այսօր կան բազմաթիվ նորագույն դեղամիջոցներ և տեխնոլոգիաներ, որոնց միջոցով հնարավոր է դիաբետի կոմպենսացումը: Այլ հարց է դրանց մատչելիությունը, թիրախ օրգանների պաշտպանվածությունը, ինչպես նաև ՇԴ II տիպով հիվանդների մահացության նվազեցումը:
Հիվանդության ելքը բարելավելու նպատակով պետք է ընտրվի դիաբետի հսկման բազմագործոն մոտեցում, ինչպես նաև դեղամիջոց, որը համապատասխանում է այդ ընտրության բոլոր չափանիշներին:
Շաքարային դիաբետի II տիպով հիվանդների բուժման տեղային-տարածքային ուղեցույցների ստեղծման ուղղությամբ Հայաստանում նույնպես աշխատանքներ են տարվում:
Այդ տեսակետից MR 60 մգ դիաբետոնը օժտված է բոլոր առավելություններով սուլֆանիլմիզաթթվի այլ ածանցյալների նկատմամբ:
Այն ունի.
- լավագույն սելեկտիվ խնամակցություն (афинность) և հետադարձ կապ բետա-բջիջների հետ,
- ֆիզիոլոգիական ազդեցություն բետա-բջիջների վրա և սեկրեցիայի 1-ին փուլի (պիկի) վերականգնում,
- ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների` ապոպտոզից երկարատև պաշտպանվածություն,
- գլիկեմիայի արդյունավետ հսկողություն (նաև երկարատև բուժման ժամանակ),
- ինսուլինային բուժման ուշ նշանակում,
- օրգանիզմի մեծ հակվածություն բուժման նկատմամբ,
- լավագույն տանելիություն. հիպոգլիկեմիկ դեպքերի բացակայություն,
- բարդությունների և մահացության կանխարգելում:
Էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի համանախագահներ Է.Ն. Թորոմանյանը և Է.Մ. Հայրապետյանը, ինչպես նաև «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Ա.Բ. Բունիաթյանը հաստատում են, որ MR 60 մգ դիաբետոնը շարունակում է մնալ շաքարային դիաբետի II տիպի բուժման առանցքային դեղամիջոցը:
ՀՀ-ում դիաբետոն MR 60 մգ դեղամիջոցը ՇԴ II տիպի բուժման համար առաջին ընտրության սուլֆանիլմիզաթթվի (ՍՄ) ածանցյալներից է: Այդ ուղեցույցները հաստատվել են 02.05.2011 թ., Էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի նիստում` ելնելով միջազգային բազմաթիվ հետազոտությունների արդյունքներից, ինչպիսին է, օրինակ, ADVANCE հետազոտությունը: Դա ավելի քան 11000 հիվանդների անկախ հետազոտություն է, որում ընդգրկվել են գրեթե 20 երկրների 200 բժշկական կենտրոններ:
Շաքարային դիաբետի ուսումնասիրության պատմության մեջ առաջին անգամ ADVANCE հետազոտությամբ ապացուցվեց գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1c)` թիրախային մակարդակի հասցնելու հնարավորությունը MR 60 մգ դիաբետոնի վրա հիմնված ինտենսիվ բուժման միջոցով (ի դեպ, հիվանդների 80%-ի մոտ HbA1c հասել էր թիրախային նիշերի):
Ավելին, առաջին անգամ ապացուցվեց, որ գլիկեմիայի նմանատիպ հսկողությունը բերում է դիաբետի մակրոանոթային և միկրոանոթային բարդությունների հավաստի նվազման:
Ապացուցված է նաև, որ նեֆրոպաթիայի զարգացման հավանականությունը նվազում է 21%-ով:
ADVANCE-ը եզակի այն հետազոտությունն է, որի արդյունքում MR 60 մգ դիաբետոնով շաքարի մակարդակն իջեցնող ինտենսիվ բուժման շնորհիվ գրանցվել է սրտանոթային հիվանդություններից մահացության 12%-ով նվազում:
Չնայած բազմաթիվ հետազոտությունների և միջազգային ուղեցույցների առկայությանը, հանրապետությունում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ որոշ բժիշկներ իրենց առօրյա աշխատանքում դեռևս օգտվում են բուժման սխեմաներից, որոնք հիմնված են այլ ՍՄ դեղամիջոցների վրա` գլիբենկլամիդ, գլիմեպիրիդ:
Միջազգային բազմակենտրոն բազմաթիվ հետազոտություններով (ACCORD, VADT) ապացուցվել է, որ այդ դեղամիջոցները ցուցված չեն, օրինակ, սրտանոթային բարդությունների դեպքում կամ մեծահասակ հիվանդներին:
ՇԴ II տիպով հիվանդների բուժման սխեման
Ելնելով դրանից, Էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի կողմից նշվեցին նաև այն խմբերը, որոնցում ընդգրկված հիվանդներին խորհուրդ է տրվում բուժումը սկսել MR 60 մգ դիաբետոն:
1. ՇԴ II տիպ` նոր ախտորոշված հիվանդներ.
- անկախ մարմնի զանգվածից,
- անկախ զուգակցվող բուժումից,
- մոնոթերապիա,
- մեթֆորմինի հետ համակցված բուժում:
2. ՇԴ II տիպ` հիվանդների մոտ սրտանոթային բարդություններ.
- սրտի իշեմիկ հիվանդություն,
- սրտամկանի ինֆարկտ,
- զարկերակային գերճնշում,
- սրտային անբավարարություն,
- ուղեղի կաթված,
- գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ:
3. ՇԴ տարեցների մոտ MR 60 մգ դիաբետոնն ապահովում է բարձր արդյունավետություն, անվտանգություն նույնիսկ երկարատև բուժման ժամանակ:
ՇԴ II տիպով հիվանդների բուժման առաջարկվող սխեման տես 21-րդ էջում:
Գրականության ցանկ
- ADVANCE Management Committee. Study rationale and design of ADVANCE: action in diabetes and vascular disease preterax and diamicron MR controlled evaluation. Diabetologia 2001;44:1118-20.
- Danchin N. Diabetes Metab. Res. Rev 2005; 21:143-149
- Drouin P. and the Diamicron M.R. study group. J. Diabetes Contpl. 2000;14:185-191.
- Duckworth C., Evans G.W., Gerstein H.C., Holman R.R., Moritz T.E., Neal B.C., Ninomiya T., Patel A.A., Paul S.K., Travert F., Woodward M. Diabetologia (2009) 52:22882298 DOI 10.1007/s00125-009-1470-0.
- Global Guidelines for type 2 diabetes, IDF 2005.
- Gregorio F. Diab. Res. Clin. Prac. 1992.
- Guillausseau P.J., Greb W.H. Diabetes Metab. 2001;27:133-137.
- Johnsen S.P., Monster T.B.M., Olsen M.L. Am. J. Ther. 2005. In press.
- Katakami N., Yamasaki Y., Hayaishi-Okano R. Diabetologia. 2004;47:1906-1913.
- Khalangot M., Tronko M., Kravchenko V., Kovtun V. Glibenclamide-related excess in total and cardiovascular mortality risks: diabetes research and clinical practice 86 (2009) 247-253.
- Lydick E., Gaskin M., Preston S. Ref:կՐպՐօՉՈվՌպ սպփպվՌÿ ԿԸկ վՈ տպՐՉՏՎ ֆՑՈտպ ՑպՐՈտՌՌ. Diabetes (A 1490). ADA, 1998. Vol 47. Suppl 1.
- Prospective, nationwide French registry, all MI cases in November 2000.
- Quartet studies, abstracts ADA, EASD 2004.
- Schernthaner G., Di Mario U., Grimaldi A. Abstract 811, IDF congress 24-28 August 2003.
- Schernthaner G., Grimaldi A., Di Mari U., Drzewoski J., Kempler P., Kvapil M., Novials A., Rottiers R., Rutten G.E.H.M., Shaw K.M. GUIDE study: double-blind comparison of once-daily gliclazide MR and glimepiride in type 2 diabetic patients European Journal of Clinical Investigation (2004) 34, 535542.
- Schramm T.K., Gislason G.H., Norgaard M.L., Rasmussen J.N., Folke F., Hansen M.L., Jorgensen C.H., Vaag A., Kober L., Torp-Pedersen C. Risk of death differs according to type of oral glucose-lowering therapy in patients with diabetes and a previous myocardial infarction: a nationwide study Rigshospitalet (The Heart Centre) - Copenhagen-Denmark, Gcntoftc University Hospital (Dcpt. of Cardiology)-Hellerup-Denmark, Stcno Diabetes Center- Gcntoftc-Denmark.
- Schramm T.K., Gislason G.H., Vaag A., Rasmussen J.N., Folke F., Hansen M.L., Fosbol E.L., Koberl L., Norgaard Mcttc. L., Madsen Mctte., Hansen P.R., Torp-Pedersen C. Mortality and cardiovascular risk associated with different insulin secretagogues compared with metformin in type 2 diabetes, with or without a previous myocardial infarction: a nationwide study European Heart Journal Advance Access published April 6, 2011 doi:10.1093 (eurheartj) ehr077.
- The Action to Control Cardiovascular Risk in Diabetes (ACCORD) Study Group. Effects of intensive glucose lowering in type 2 diabetes. N. Engl. J. Med. 2008; 358: 2545-59.
- Turnbull F.M., Abraira C., Anderson R.J., Byington R.P., Chalmers J.P. Intensive glucose control and macrovascular outcomes in type 2 diabetes .
- UK Prospective Diabetes Study (UKPDS) Group. Intensive blood-glucose control with sulphonylureas or insulin compared with conventional treatment and risk of complications in patients with type 2 diabetes (UKPDS 33). Lancet 1998;352:837-53. (Erratum, Lancet 1999; 354:602.)

Կարդացեք նաև

Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...


Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...


Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...


Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...


Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...


Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...


Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...


Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...


2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...


Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն